991 դիտում
13:58 23-05-2023
ՌԴ Բելգորոդի մարզում բնակիչներին հորդորել են տուն չվերադառնալ տարածք ներխուժած դիվերսանտների դեմ գործողության պատճառով
ՌԴ ուժային կառույցները շարունակում են գործողությունները Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանում, ուր, ըստ տեղի իշխանությունների, ներխուժել է ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում հայտնել է, որ ուժային կառույցներին զուգահեռ տեղում աշխատում է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գլադկովը Գրայվորոնսկի շրջանի տարհանված բնակիչներին հորդորել է առայժմ չվերադառնալ իրենց տները: Նա նաև հաղորդել է երկու վիրավորի մասին: Ավելի ուշ կատարված գրառման մեջ նահանգապետը հայտնել է, որ վիրավոր ընտանեկան զույգին տեղափոխել են հիվանդանոց: Կնոջ մոտ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ են, իսկ տղամարդու մոտ՝ կրծքավանդակի վնասվածք:
Իսկ տարհանման ժամանակ, ըստ նահանգապետի, մահացել է 82-ամյա մի կին: Դա տեղի է ունեցել, երբ նա իր որդու և նրա կնոջ հետ ավտոբուսում է եղել: Կնոջ մահվան պատճառները պարզվում են:
Ըստ նահանգապետի՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարվածները շարունակվում են: Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի շրջանի երկնքում ՀՕՊ համակարգերն ԱԹՍ են խոցել: Տուժածներ չկան:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ նախօրեին Գրայվորոն քաղաքը և հարևան գյուղերը ուկրաինական ուժերի կողմից ենթարկվել են ականանետային գնդակոծության, որի հետևանքով կա 8 վիրավոր: Գնդակոծությունից հետո, ըստ հրապարակման, տարածք են ներխուժել մի խումբ դիվերսանտներ: Բելգորոդի մարզում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ:

Նմանատիպ նյութեր
988 դիտում
16:59 23-05-2023
Ուկրաինացի դիվերսանտների փոքր խմբերը շարունակում են առաջանալ Բելգորոդի սահմանից. լրատվամիջոցներ
7074 դիտում
16:22 03-12-2014
Հայաստան ներխուժած և 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցի դիվերսանտների դատաքննությունն ավարտվեց
820 դիտում
12:10 10-08-2024
Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ
Այս բաժնից
1063 դիտում
22:24 14-01-2025
Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ–ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ
1213 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1252 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին