1276 դիտում
12:54 23-05-2023
Հողը հողի վրա ապրողինն է. Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Հողը հողի վրա ապրողինն է
Փոքր երկրների անվտանգության բաղադրիչներից մեկն էլ ճշգրտված և ճանաչված սահմաններ ունենալն է, այդ պատճառով է նաև, որ ՀՀ-ն փորձում է հասնել իր տարածքի միջազգային ճանաչման։ Իլհամ Ալիևն էլ արագացնում է գործընթացը և շահագրգռված է ամրագրել իր հաղթանակը՝ ելնելով 90-ականների մեր սխալներից։
Ակնհայտ է, որ արևմտյան հովանու ներքո բանակցություններում Ալիևը ցանկալի արդյունքի հասնելու մեծ հնարավորություն չունի, քանի որ Արևմուտքը պահանջում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Զանգեզուրի արտատարածքային միջանցքից, ապահովել արցախահայության անվտանգությունը՝ շփման գծում տեղակայելով միջազգային խաղաղապահներ, Լաչինի միջանցքից հանել ադրբեջանական ուղեկալը և ԵՄ հովանու ներքո սկսել բանակցություններ արցախահայության իրավունքների շուրջ։ Նման հանգուցալուծումից խուսափելու նպատակով է Ադրբեջանը շահագրգռված խնդիրը տեղափոխել ՌԴ պայմանավորվածության դաշտ։ Բարեբախտաբար, կոնֆլիկտը միայն ՌԴ դաշտում լուծելու հնարավորությունը արդեն շատ փոքր է, քանի որ ՀՀ-ն խնդիրը ընդլայնել է՝ ներգրավելով մեծ թվով երկրների։ Հնարավոր տարբերակ է նաև, որ Ալիև կրտսերը, Ալիև ավագի և իր անձնական փորձից ելնելով, վերջին պահին հրաժարվի ստորագրել Արևմուտքի առաջարկած Խաղաղության համաձայնագիրը ու կրկին անդրադառնա ուժային տարբերակներին, սակայն, խնդրի մեջ նման լայն ներգրավվածության պարագայում, այդպիսի պահվածքը բավականին վտանգավոր կլինի Ադրբեջանի համար, քանի որ պատժամիջոցների տակ ընկնելու, «Անջատում հանուն փրկության» տարբերակով և Կոսովոյի օրինակով Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը կարող է իրականություն դառնալ։ Այս ենթատեքստում արցախահայության կողմից Արցախի Հանրապետության անկախությունը պահելուն միտված դրսևորումները ոչ միայն արդյունավետ են, այլև՝ ողջունելի։ Հետևաբար, ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ 5-րդ շարասյունը իրենց վերջին ճիգերն են գործադրում ՀՀ-ում իշխանափոխության հասնելու և Լուկաշենկոյի օրինակով, Միասնական պետության կամ Թաթարստանի կողմնակից, որևէ լիդերի իշխանության բերելու միջոցով, խնդիրը ռուս-թուրքական ուղեծիր վերադարձնելու, որում Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի երազանքն է, Արցախի թալիշացումը՝ Ադրբեջանի, Հայաստանը մարզի կարգավիճակով գրպանում ունենալն էլ՝ ՌԴ-ի։
Վստահաբար՝ քաղաքական մեթոդներով նման տարբերակի հասնելու հնարավորությունը զրո է, եթե չասեմ մինուս։ Միանշանակ է նաև, որ մեր հանրությունը այս ամենը հասկանում է ու համարժեք վերաբերմունք է դրսևորում այդ ուժերի կոչերին և հանրային նախաձեռնություններին։
Հողը հողի վրա ապրողինն է, և թող Աստված օրհնի Արցախը, Հայաստանը և համայն հայությանը։

Նմանատիպ նյութեր
2739 դիտում
17:09 12-04-2021
Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ. իմ գույնը մեր հողի գույնն է՝ Եռաբլուրի հողի գույնը....
24514 դիտում
09:48 04-04-2018
Արյունով ազատագրված հողը երբեք չի վերադարձվում. սա պատերազմի օրենքն է. Գրիշա Սարգսյան
Այս բաժնից
1063 դիտում
22:24 14-01-2025
Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ–ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ
1213 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1252 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին