211652_close_icon
views-count847 դիտում article-date 14:54 25-05-2023

ԵՄ-ն քննարկել է Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված շահույթը Կիև ուղարկելու պլանը. FT

Եվրամիությունը քննարկել է Ռուսաստանի Դաշնության սառեցված 196,6 մլրդ եվրո ակտիվներից ստացված շահույթը Կիև ուղարկելու պլանը, գրել է Financial Times (FT) թերթը։

«Պաշտոնյաները հանդիպել են չորեքշաբթի, որպեսզի ուսումնասիրեն Ռուսաստանի՝ Euroclear [դեպոզիտարիումում] պահվող ակտիվներից ստացվող տոկոսները վերցնելու տարբերակները»,- նշվել է հրապարակման մեջ։

Միեւնույն ժամանակ, մի շարք պաշտոնյաների կարծիքով՝ նման բան կարելի է անել Ռուսաստանի այն ակտիվների դեպքում, որոնք սառեցված են Clearstream-ում։

Պարբերականի տվյալներով՝ ԵՄ երկրների մտցրած պատժամիջոցները հանգեցրել են 196,6 մլրդ եվրո ռուսական ակտիվների սառեցման Euroclear-ում, որոնցից 180 մլրդ-ն Ռուսաստանի ԿԲ ակտիվներն են։

Որոշ աղբյուրներ, սակայն, նախազգուշացրել են նման գործողությունների իրավաբանական հետեւանքները դիտարկելու անհրաժեշտության մասին։

Նմանատիպ նյութեր