211652_close_icon
views-count1201 դիտում article-date 21:17 15-03-2024

ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտները կօգտագործվեն Ուկրաինայի համար զենք գնելու համար․Գերմանիայի կանցլեր

Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները կօգտագործվեն Ուկրաինայի համար զենք գնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք կօգտագործենք Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները, որպեսզի ֆինանսապես աջակցենք Ուկրաինայի համար զենքի գնմանը», - Շոլցի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն»։

Շոլցի խոսքով՝ մարտի 18-ին ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների պաշտպանության նախարարները կհանդիպեն Ռամշտայնում ՝ քննարկելու տվյալ քայլի կոնկրետ իրականացումը:

Նմանատիպ նյութեր