961 դիտում
15:20 25-05-2023
Ճապոնիայի վարչապետը խիստ նկատողություն է արել ավագ որդուն անպատշաճ վարքի համար
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խիստ նկատողություն է արել ավագ որդուն՝ Սյոտարո Կիսիդային, անպատշաճ վարքի համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոյին։
Կիսիդան նշել է, որ իր որդու պահվածքը կառավարության ղեկավարի Տոկիոյի նստավայրում պատշաճ չի եղել։ Նա ավելացրել է. «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի այսուհետ նման բան տեղի չունենա, որպեսզի նստավայրն օգտագործվի և կառավարվի հավուր պատշաճի»։
Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ները գրել էին, որ վարչապետի որդին, որն զբաղեցնում է նրա քարտուղարի պաշտոնը, 2022թ. դեկտեմբերին կառավարության ղեկավարի նստավայր է հրավիրել իր մոտ տասը հարազատներին ու ընկերներին։
Ցանցում հայտնվել է նրանց լուսանկարը շենքի շքամուտքի կարմրագորգ աստիճաններին։
Հունվարին Սյոտարոյին մամուլում մեղադրել էին ծառայողական դիվանագիտական ավտոմեքենաները զբոսաշրջության նպատակներով օգտագործելու մեջ։ Այն ժամանակ Ճապոնիայի ԱԳՆ-ն հերքել էր այդ մեղադրանքները։

Նմանատիպ նյութեր
9581 դիտում
10:31 03-10-2017
Վարչապետը նկատողություն է արել Տարոն Մարգարյանին. «Ժողովուրդ»
4357 դիտում
22:04 18-12-2015
Facebook-ում գրառում թողնելու համար փաստաբանը խիստ նկատողություն է ստացել. Aravot.am
Այս բաժնից
490 դիտում
15:42 26-10-2024
Ֆիլիպիններում մոլեգնում է «Տրամի» փոթորիկը․ տուժածների թիվը գերազանցում է 4,4 միլիոնը
466 դիտում
15:39 26-10-2024
Մեծ Բրիտանիան հայտնել է, որ Իրանը «չպետք է» արձագանքի Իսրայելի հարվածներին
427 դիտում
14:53 26-10-2024
Վրաստանի ընտրատեղամասերից մեկը փակվել է․ ԿԸՀ նախագահն ընտրական հանձնաժողովին կոչ է արել պարզել իրավիճակը