211652_close_icon

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ձեռք բերվել համապատասխան համաձայնություններ․ ՌԴ նախագահ

views-count1228 դիտում article-date 18:36 25-05-2023
Ինչ ես լսեցի նախագահ Ալիևի ելույթից, որ նա խոսեց այն մասին, թե պայմաններ են ստեղծվում կապված սահմանների ճանաչան համար՝ հաստատված համաձայնագրերին համապատասխան, դեռևս 1991 թվականի համաձայնագրին համապատասխան, այդ պայմանները հիմք են տալիս ենթադրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ձեռք բերվել համապատասխան համաձայնություններ, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների հարցում։ Այս մասին ԵԱՏՄ գագաթնաժողովին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ կարճ ժամանակ բանավեճ էր ծավալվել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Պուտինը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի պայմանավորվել այն ամենի մասին, ինչն ընկած է տնտեսական զարգաման ոլորտում ինչպես Ադրբեջանի , այնպես էլ Հայատանի համար և ամբողջ տարածաշրջանի համար։ «Դե, ինձ թվում է՝ մենք ժամանակ կունենանք եռակողմ ձևաչափով այդ ամենը քննարկել մանրամասն»,- ընդգծեց նա։

Նմանատիպ նյութեր