211652_close_icon
views-count949 դիտում article-date 15:38 26-05-2023

ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Կոլոմինան հանդիպումներ է անցկացնում Բաքվում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անվտանգության քաղաքականության եւ քաղաքական հարցերով օգնականի տեղակալ, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ժամանել է Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի  աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի համագործակցությունը, էներգետիկ անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի դերը եւ վերջին բանակցություններից հետո խաղաղ գործընթացի ներկա վիճակը։ Կոլոմինան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Նմանատիպ նյութեր