211652_close_icon
views-count862 դիտում article-date 15:40 01-06-2023

Զելենսկին Մոլդովայում ասել է, որ Ուկրաինան պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի Մոլդովա կատարած ուղևորության ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին, և որ Կիևը սպասում է, թե երբ դաշինքը պատրաստ կլինի ընդունել իր երկրին, տեղեկացրել է Reuters-ը։

Նա նաև հաստատել է Ուկրաինայի ցանկությունը Եվրամիություն մտնելու մասին։

«Մենք աջակցում ենք Մոլդովային և նրա ժողովրդին, որոնք ինտեգրվում են ԵՄ-ին։ Դուք աջակցել եք մեր ժողովրդին, մեր փախստականներին, որոնք փախել են պատերազմի առաջին օրերին, և մենք երբեք դա չենք մոռանա»,- ասել է Զելենսկին՝ կանգնելով Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կողքին։

«Մեր ապագան ԵՄ-ում է։ Ուկրաինան պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ավելացրել է նա։

Եվրոպական քաղաքական հանրույթի գագաթաժողովը տեղի է ունենում Մոլդովայում, Ուկրաինայի տարածքից մոտ 20 կիլոմետր հեռու գտնվող ամրոցում։

Նմանատիպ նյութեր