211652_close_icon
views-count1087 դիտում article-date 11:36 08-07-2023

Ուկրաինան արժանի է անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Ուկրաինան արժանի է անդամակցել ՆԱՏՕ-ին: Այս մասին, ինչպես գրում է ուկրաինական «Unian» լրատվական գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք մի երկիր էինք, որն ինտենսիվ ջանքեր էր գործադրում միջազգային իրավունքի հիման վրա բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու համար։ Մենք կտրամադրենք ցանկացած տեսակի աջակցություն Ուկրաինայի վերականգնման համար։ Անշուշտ, Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցությանը», - ասել է Էրդողանը։

Նմանատիպ նյութեր