211652_close_icon
views-count1174 դիտում article-date 14:30 02-06-2023

«Այսպիսի տեսք է ունենալու Հանրայինի նոր մասնաշենքը». 10 մլրդ դրամ աջակցություն Չինաստանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրային հեռուստաընկերությունում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ստորագրեցին հայ-չինական պայմանագիրը, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով: Տեղեկացնում է Հ1-ի գործադիր տնօրեն Հավհաննես Մովսիսյանը։

Այն լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա. այդտեղ նկարահանվելու են մշակութային և ժամանցային մեծամասշտաբ նախագծեր:

Շինարարական աշխատանքները կմնեկնարկեն այս տարի:

Նմանատիպ նյութեր