1267 դիտում
09:41 05-06-2023
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի խոշոր հակահարձակման մեկնարկի մասին
Կիրակի՝ հունիսի 4-ի առավոտյան, Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել ռազմաճակատի 5 հատվածներում՝ «Հարավ-Դոնեցկի ուղղությամբ»՝ ներգրավելով միանգամից 8 գումարտակ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Հաղորդում է Unian-ը։
ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ուկրաինական հրամանատարությունը մարտում ներգրավել է ռազմավարական ռեզերվներ՝ օգտագործելով 2 բրիգադ՝ 6 մեքենայացված և 2 տանկային գումարտակ։
«Հակառակորդի նպատակն էր ճեղքել մեր պաշտպանությունը ռազմաճակատի ամենախոցելի հատվածում: Հակառակորդը չկատարեց իր առջեւ դրված խնդիրները, նա հաջողություն չունեցավ»,- ասում է Կոնաշենկովը:
Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր շտաբը չի հաղորդել ուկրաինական ուժերի հարձակման մասին ռազմաճակատի այս հատվածում:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը ռազմաճակատի մի քանի հատվածներում 29 հարձակում են իրականացրել։ Մասնավորապես, զավթիչները փորձել են առաջ շարժվել Կուպյանսկի, Բախմուտի և Մարինսկի ուղղություններով։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի առավոտյան ամփոփագրում ասվում է, որ Ուկրաինայի Զինված ուժերը սահմանափակ առաջխաղացումներ են ունեցել Զապորոժիեի շրջանում: Ըստ վերլուծաբանների՝ ուկրաինական ուժերը Վելիկա Նովոսելիվկայից հարավ ազատագրել են մի շարք բնակավայրեր։

Նմանատիպ նյութեր
1096 դիտում
16:56 07-06-2023
Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է Բախմուտի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին
12116 դիտում
13:57 05-02-2017
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1084 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN