784 դիտում
12:24 05-06-2023
Հայաստանում նախորդ տարի հիմնվել է 2 նոր դիվանագիտական ներկայացուցչություն
Հայաստանում նախորդ տարվա ընթացքում հիմնվել է դիվանագիտական 2 ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները․ Կապանում բացվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:
«2022 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հաստատված դիվանագիտական հարաբերություններ 178 պետության հետ: 2022 թ Հայաստանում հիմնվել է 2 նոր ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները, ինչպես նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը»,- ասաց ԱԳ նախարարը:
ՀՀ-ում ռեզիդենտ դեսպաններից երեքի՝ Սլովակիայի, Ուրուգվայի և Սերբիայի պարագայում ներկայացվածությունը նախկինում գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից բարձրացվել է արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակի:
Խոսելով օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից՝ Միրզոյանն ասաց, որ 2022թ-ի ընթացքում ՀՀ-ն հավատարմագրել է 4 նոր ոչ ռեզիդենտ դեսպաններ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ճամայկայում և Հյուսիսային Մակեդոնիայում: Ընդհանուր առմամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները համատեղության կարգով հավատարմագրված են 90 երկրում: Հավատարմագրվել է նաև Հայաստանի 7 նոր պատվո հյուպատոս:

Նմանատիպ նյութեր
1312 դիտում
16:59 18-10-2021
2022-ի ընթացքում Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»