211652_close_icon
views-count1138 դիտում article-date 10:54 09-06-2023

ԱՄՆ-Չինաստան լարվածության ֆոնին Բլինկենը հաջորդ շաբաթ կայցելի Պեկին. Politico

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Պեկին, հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ ճամփորդության մանրամասները մշակվում են, դրա ստույգ ժամկետները չեն նշվում։

Սա կլինի ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցը Չինաստան՝ 2018 թվականին պետքարտուղար Մայք Պոմպեոյի Պեկին կատարած այցից հետո։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը չի հաստատել Էնթոնի Բլինկենի առաջիկա այցը Չինաստան։

ԱՄՆ պետքարտուղարը պլանավորում էր Պեկին ժամանել փետրվարին, սակայն հետաձգել է ուղևորությունը չինական օդապարիկի հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո. Վաշինգտոնը կասկածում էր, որ օդապարիկը լրտեսական բնույթ ունի:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում երկու պետությունների միրջև հարաբերությունները զգալի լարված են. հունիսի 3-ին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կշտամբել է Չինաստանին՝ բանակցություններից հրաժարվելու համար։

Նմանատիպ նյութեր