211652_close_icon
views-count1264 դիտում article-date 18:27 10-06-2023

Կեղծ կայքերը փորձում են ձեզնից կորզել բանկային քարտի տվյալները ու գողանալ գումարը. Մարտիրոսյանը զգուշացնում է

Հայփոստի անունից տարծվող կեղծ հաղորդագրությունից հետո, սկսել են նման բաներ անել այլ կազմակերպությունների անունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Հայրենակիցներ,
Հայփոստի անունից տարծվող կեղծ հաղորդագրությունից հետո, սկսել են նման բաներ անել այլ կազմակերպությունների անունից։ Ամեն դեպքում, ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են, որոնք փորձում են ձեզնից կորզել բանկային քարտի տվյալները ու գողանալ գումարը։

Հ.գ. Կրկնեմ. դուք ժառանգություն չեք ստացել»։

Նմանատիպ նյութեր