28020 դիտում
09:53 15-06-2023
Հրազդանի կիրճում 44-ամյա վարորդը Kia Sorento-ով կողաշրջված հայտնվել է ձորակում, բախվելով ծառին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Հարություն Ղամբարյանը Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, Դավիթաշենի կամրջից դեպքի Կիևյան կամուրջ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և սահել դեպի ձորակը, ապա բախվել ծառին։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)