3835 դիտում
19:26 16-06-2023
Կանադահայ փորձագետ. Ժամանակակից հանքարդյունաբերություն՝ առանց զգալի ռիսկերի, հնարավոր է նաև Հայաստանում․ Ejc.am
Ejc.am-ը գրում է․ Հանքարդյունաբերության և մետաղների աշխարհը
Հանքարդյունաբերությունն ամենահին մասնագիտությունն է, ասում է հայ-կանադական հանքարդյունաբերական միության ներկայացուցիչ, ներդրող Սրաբ Օրթլանդը։ Պարոն Օրթլանդը գրեթե երեք տասնամյակի աշխատանքի փորձ ունի Կանադայում և աշխարհում առաջատար հանքարդյունաբերական ընկերությունների, կազմակերպությունների հետ։ Նա Կանադայում անցկացվող ամենամյա աշխարհի ամենամեծ հանքարդյունաբերական միջազգային ֆորումի կազմակերպչական կոմիտեի անդամ է՝ աշխարհի մի քանի տասնյակ երկրներում հանքարդյունաբերական ներդրումների կառավարման հետաքրքիր փորձառությամբ։
Նա ոլորտի մասին մի հետաքրքիր փաստ է նշում՝ Աստվածաշունչը Գուտենբերգը հրատարակել է 1455 թվականին, իսկ հանքարդյունաբերության վերաբերյալ պրակտիկաների և դիտարկումների դաշտային դասագիրքը՝ De Ra Metallica-ը, Գեորգիուս Ագրիկոլայի (Գեորգ Բաուեր) կողմից հրապարակվել է շատ չանցած, 1530թ․-ին՝ (ապա՝ 1550 թ.) Բազելում: Գիրքը դարձել է ստանդարտ դասագիրք հանքարդյունաբերության համար՝ դարեր շարունակ, մինչև 19-րդ դարի կեսերը՝ Արդյունաբերական հեղափոխությունը:
«Մենք նույնացնում ենք քաղաքակրթությունների և գյուտերի փուլերը ռեսուրսներով` քարի դար, բրոնզի դա, երկաթի դար։ Արդյունաբերական հեղափոխությունը, որը ռեսուրսների վրա հիմնված վերափոխում էր, 19-րդ դարի կեսերից սկսած սկիզբ դրեց պողպատի և ալյումինի արտադրության, էլեկտրաէներգիայի, հանածո վառելիքի և այլնի բացահայտումների։ Մեր սմարթֆոններն այսօր պարունակում են մոտ 60 մետաղներ և տարրեր, իսկ հեռախոսների մեջ ամենահայտնի մետաղը, օրինակ, պղինձն է։ Մետաղները կիրառվում են ամենուր և ամեն օր»,- ասում է ոլորտի մասնագետը և հավելում, որ ռեսուրսներն ազգային անվտանգություն են, մատակարարումների անվտանգություն, երկրի հարստություն, միջազգային, առևտրատնտեսական հարաբերություններ, տարածաշրջանային զարգացում՝ դրանց օպտիմալ և խելամիտ կառավարման դեպքում։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
3412 դիտում
15:23 21-11-2018
Հանքարդյունաբերություն ոլորտում գործող 127 ընկերության ներկայացվել է ապառքների մասով զգուշացում
Այս բաժնից
823 դիտում
18:17 14-01-2025
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում
1117 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում