211652_close_icon
views-count1192 դիտում article-date 20:52 17-06-2023

Հունիս ամսին Ադրբեջանի ՊՆ-ն 19 հայտարարություն է տարածել․ նոր սադրանքներ են նախապատրաստվում․ Էդմոն Մարուքյան

Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել 19 հայտարարությամբ՝ իբրև թե Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների վերաբերյալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ տեղեկատվական բազա պատրաստել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար: Այս մասին թվիթերյան իր էջում գրում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարություններն ավելի են սաստկացել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի նման պահվածքը չի նպաստում շարունակվող խաղաղ բանակցություններին և պետք է ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»,- գրել է Մարուքյանը:

Նմանատիպ նյութեր