211652_close_icon
views-count1204 դիտում article-date 10:17 18-06-2023

Լուգանսկի շրջանում ռուս դասալիքները փախչում են, Ազգային գվարդիան փնտրում է նրանց. Unian

Լուգանսկի շրջանի ժամանակավոր օկուպացված տարածքներում ռուս զինվորականները փախչում են ճակատից։ Գրում է Unian-ը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան հաղորդագրության համաձայն՝ Նովոռասոշ բնակավայրի մոտակայքում գտնվող անտառային հատվածներում գրանցվել են ռուս դասալիքների խմբի որոնողական աշխատանքներ։

Նշվում է, որ որոնողական աշխատանքների համար ագրեսոր երկիրը ներգրավել է ազգային գվարդիայի ստորաբաժանումների մարտիկներին։ Հայտնի է, որ պատերազմի համար մոբիլիզացված ռուսները փորձում են փախչել պատերազմից։

Ռուս զինվորների դասալքության դեպքերը բավականին  տարածված են։  Նրանք բարոյալքված են ռուսական ուժերի մեծ կորուստներից։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Ալեքսեյ Գրոմովի խոսքով՝ միայն Լուգանսկի շրջանում օրական մինչև 50 ռուս դասալիք է բռնվում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր UNIAN-ը, «Шторм-z»-ի զինյալները թալանում են սեփական ստորաբաժանումները և անհետանում «անհայտ ուղղությամբ»: Ինչպես հայտնի է, այդ ստորաբաժանումները բաղկացած են հանցագործներից։ 

Մայիսին հաղորդվեց, որ 2 տասնյակ օկուպանտներ, ովքեր նոր էին ժամանել Ուկրաինայում մարտական ​​դիրքեր,  փախել էին անհայտ ուղղությամբ գողացված «Կամազ» բեռնատարով: 

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոյի խոսքով՝ Ուկրաինայից ողջ վերադարձած ռուսների մինչև 40 տոկոսը հրաժարվում է վերադառնալ ռազմաճակատ։

Նմանատիպ նյութեր