211652_close_icon
views-count1165 դիտում article-date 16:47 20-06-2023

Ուկրաինան ծրագրում է HIMARS և Storm Shadow հրթիռներով հարվածել Ռուսաստանի շրջաններին. Շոյգու

Ուկրաինան ծրագրում է հարվածներ հասցնել ոչ միայն Ղրիմին, այլև Ռուսաստանի շրջաններին՝ օգտագործելով HIMARS և Storm Shadow հրթիռները։ Այս մասին հունիսի 20-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Մեր տեղեկություններով՝ Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը ծրագրում է HIMARS և Storm Shadow հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքին, ներառյալ Ղրիմը»,- ասել է նա գերատեսչության կոլեգիայի նիստում։

Շոյգուն նշել է, որ այդ հրթիռների կիրառումը հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս կնշանակի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լիակատար ներգրավում հակամարտությանը, ինչպես նաև կհանգեցնի անհապաղ հարվածների Ուկրաինայի տարածքում որոշումների կայացման կենտրոններին։

Նմանատիպ նյութեր