Չինաստանում ռեստորանում գազի պայթյունից 31 մարդ է զոհվել
Առնվազն 31 մարդ է զոհվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Յինչուան քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Պայթյունի պատճառ է դարձել հեղուկ գազի արտահոսքը քաղաքի կենտրոնում՝ բնակելի թաղամասում գտնվող խորովածի ռեստորանում, հայտնում է «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը։ Ռեստորանի ևս 7 այցելու ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ, նրանց օգնություն է ցուցաբերվում։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հունիսի 21-ին տեղական ժամանակով ժամը 20.40-ին: Դեպքի վայրից CCTV պետական հեռուստաալիքը ցույց է տվել մի քանի տասնյակ հրշեջների, տան ճակատին մի անցք, որից ծուխ է դուրս եկել, ինչպես նաև կոտրված ապակիներով և շինությունների բեկորներով ցրված փողոց, որտեղ կան այլ ռեստորաններ և բարեր:
Պայթյունը տեղի է ունեցել Dragon Boat եռօրյա փառատոնի նախօրեին, երբ շատ չինացիներ այցելում են ռեստորաններ և հանդիպում ընկերներին: