130420 դիտում
20:23 22-06-2023
Արտակարգ դեպք Իջևանում. պարեկները տեղում հայտնաբերել են «Իջևան» սրճարանում գարեջրի համար նախատեսված սառնարանը կոտրած 33-ամյա տղամարդուն ու տեղափոխել ոստիկանություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Իջևանի բաժնից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 15-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկը ծառայության ընթացքում նկատել է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 5/11 հասցեում գտնվող «Իջևան» սրճարանի տարածքում տեխնիկական միջոցների գործադրմամբ մի տղամարդ փորձել է բացել այնտեղ տեղադրված գարեջրի համար նախատեսված սառնարանի դուռը, սակայն այն շրջվել է, որի հետևանքով գարեջրի մի մասը թափվել է, սառնարանը վնասվել:
Նշված արարքը կատարելու կասկածանքով պարեկների կողմից ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխվել Իջևան քաղաքի բնակիչ 33-ամյա Վահե Օթարյանը:
Արդեն ոստիկանությունում պարզվել է սրճարանի սեփականտիրոջ ինքնությունը, ով Իջևանի բնակիչ 64-ամյա Խաժակ Թանանյանն է՝ անհատ ձեռներեց, ումից դեպքի մասին ընդունվել է հաղորդում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։