211652_close_icon
views-count904 դիտում article-date 13:43 25-06-2023

«Վագների» տեխնիկան վնասել է Ռոստովի ճանապարհների մեծ մասը

 Այն բանից հետո, երբ «Վագներ» ՄՌԿ-ի խումբը լքեց քաղաքը,  աշխատանքի դուրս եկան ճանապարհային ծառայությունները, իր տելեգրամյան ալիքում հայտնել է Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն։

«Մասնագետներն ուսումնասիրել են ճանապարհները, որոնցով անցել է ռազմական տեխնիկան։ Նախնական տվյալներով, վնասվել է ճանապարհային պաստառի ավելի քան 10 հազ․ քմ։ Ամենաշատը տուժել է Բուդյոնովսկի պողոտան։

Արդեն այսօր բանվորական բրիգադները կսկսեն վերականգնողական աշխատանքները։ Նախատեսվում է աշխատանքների ամբողջ ծավալն ավարտել 2 օրում»,- տեղեկացրել է նա։

Նմանատիպ նյութեր