211652_close_icon
views-count748 դիտում article-date 10:17 27-06-2023

Հայաստանում տնտեսական ակտիվությունը բարձրացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տնտեսական ակտիվությունը բարձրացել է։

«Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2023-ի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 12,5%։ 2023-ի մայիսին 2022-ի մայիսի նկատմամբ տնտեսական ակտիվությունը եղել է 13,7 տոկոս, այսինքն՝ բարձր աճն արձանագրվել է՝ նախորդ տարվա արդեն բարձր ցուցանիշների համեմատ։

Այս տարվա առաջին հինգ ամիսներին համեմատաբար բարձր աճ է արձանագրվել առեւտրի շրջանառությունում՝ 24,5%, ծառայությունների ոլորտում՝ 19,9%, շինարարությունում` 16,7: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 3%»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր