211652_close_icon
views-count1342 դիտում article-date 10:52 28-06-2023

Ընտրություններին ընդառաջ ՔՊ-ում անհանգիստ ջղաձգումներ են․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունների գլխավոր ինտրիգը դեռ առջեւում է: Խնդիրն այն է, որ առանցքային քաղաքական ուժերը ո՛չ գվում են, ո՛չ բվում, թե արդյոք մասնակցելու են ընտրություններին եւ ինչ ձեւաչափով:

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` սա սկսել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անհանգիստ ջղաձգումների առիթ հանդիսանալ: ՔՊ-ի մեր աղբյուրները պնդում են, որ կուսակցության ներսում լարված սպասում են ոչ միայն արմատական ընդդիմության որոշմանը, այլ թե ինչ մասնակցություն կունենան ընտրություններին նախկին ՔՊ-ական առանցքային դեմքերը, որոնք քաջ ծանոթ են իրենց ներքին խոհանոցին:

Եվ թեպետ ընտրություններին արդեն ապահովել են մի շարք գրպանային քաղաքական ուժերի մասնակցությունը, բայց, միեւնույնն է, հասկանում են, որ միայն դրանով չեն կարողանալու ապահովել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելու բաղձալի երազանքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր