34158 դիտում
10:15 30-06-2023
Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Ոստիկանության կապիտանի Mercedes-ն ու Opel Zafira-ն․ 4 վիրավորներից 3-ը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ են, կոչումով՝ կապիտան և ավագ լեյտենանտ․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Մասիս գյուղի գյուղապետարանի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Դավիթ Պ․-ի վարած Mercedes մակնիշի և 41-ամյա Հրանտ Մ.-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ջուլիետա Խ․-ն և 25-ամյա Էլեն Ռ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Դավիթ Պ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մասիսի բաժնում որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, իսկ վիրավորներից Ջուլիետա Խ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում որպես պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ։ 2-ն էլ կոչումով կապիտան են։ Իսկ Էլեն Ռ․-ն ՀՀ ՆԳՆ Փրակարան ծառայության իրավաբան հրահանգիչ է, կոչումով՝ ավագ լեյտենանտ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2143 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)