5246 դիտում
11:41 30-06-2023
Այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Այս մասին հիշեցրել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը և հրապարակել շնորհավորական խոսք․
«Պետական-քաղաքական գործիչ, ով մեծագույն ներդրում ունի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կայացման, բանակաշինության գործում, Արցախյան առաջին և Ապրիլյան քառօրյա պատերազմներում հայ ժողովրդի աներկբա հաղթանակներում, ում կյանքի առաքելությունն է հզոր ու բարեկեցիկ Հայաստանի և ազատ ու ինքնիշխան Արցախի համար պայքարում հաղթանակը:
Չնայած բոլոր փորձություններին, արժանապատվորեն ընդունելով կյանքի բոլոր հարվածները, իր գաղափարակից ընկերների ու աջակիցների հետ նա այսօր էլ շարունակում է առաջ նայել, հավատալ և պայքարել:
Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ, մեծարգո՛ պարոն նախագահ: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արևշատություն, ամենայն բարիք:
Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ ու կորով պարգևի Ձեր առաքելության իրականացման ճանապարհին»։

Նմանատիպ նյութեր
10724 դիտում
12:03 30-06-2018
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է
6094 դիտում
09:48 30-06-2021
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է
1087 դիտում
09:11 30-06-2024
Այսօր հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակն է
Այս բաժնից
799 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
724 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
934 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել