961 դիտում
17:37 03-07-2023
Հաագայում բացվել է Ուկրաինայում ռուսների հանցանքների հետաքննության կենտրոնը
Այսօր Նիդերլանդներում՝ Հաագայում բացվել է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կատարած հանցագործությունների հետաքննության միջազգային կենտրոնը: Գրում է «Ազատությունը»։
Այդ կառույցի ստեղծումը համարվում է առաջին քայլը Ռուսաստանի Դաշնության պետական և զինվորական լիդերներին միջազգային դատարանի մակարդակով պատասխանատվության կանչելու համար:
Նորաստեղծ կառույցի պաշտոնական անունն է «Ագրեսիայի հանցագործությունների հետաքննության միջազգային կենտրոն»: Այնտեղ աշխատում են դատախազներ Ուկրաինայից, Եվրոպական միությունից, Միացյալ Նահանգներից և Միջազգային քրեական դատարանից: Ենթադրվում է, որ նրանք պետք է ապացույցներ հավաքեն, ինչը կլինի միջանկյալ քայլ հետագայում հատուկ տրիբունալ ստեղծելու ուղղությամբ:
Միջազգային քրեական դատարանը նույնպես տեղակայված է Հաագայում, սակայն չունի լայնածավալ ագրեսիայի հանցանքը հետաքննելու լիազորություն և զբաղվում է պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կոնկրետ դեպքերով:
Այս տարվա մարտին Միջազգային քրեական դատարանն արձակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրամանագիր: Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի լիազորությունները:
Ուկրաինան միջազգային համայնքին կոչ է արել ռուսների հանցանքները քննել մայրաքաղաք Կիևի արվարձան Բուչայում ռուսական բանակի կատարած հանցագործությունների, մասնավորապես, խաղաղ բնակիչների սպանությունների և կտտանքների փաստերը հավաքելուց ու հրապարակելուց հետո:
Ռուսները կտրականապես հերքում են Բուչայում հանցագործություններ կատարելու մեղադրանքը և պնդում են, թե ուկրաինական կողմը կեղծ լուսանկարներ է ներկայացրել:
Ռուսաստանում դատական պատասխանատվության են ենթարկվել տասնյակ մարդիկ, ովքեր համարձակվել են խոսել Բուչայում տեղի ունեցածի մասին:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հովանու ներքո այս տարվա մարտին հրապարակված զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը բազում պատերազմական հանցանքներ է կատարել Ուկրաինայի տարածքում և դրանց թվում կան նաև հանցագործություններ մարդկության դեմ:

Նմանատիպ նյութեր
1327 դիտում
23:59 23-09-2015
Հաագայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել
955 դիտում
21:50 12-09-2024
Ռուսների հարվածից Ուկրաինայում Կարմիր խաչի երեք աշխատակից է զոհվել
Այս բաժնից
979 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
994 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1477 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ