211652_close_icon
views-count7978 դիտում article-date 18:09 03-07-2023

«Սևան» քրեակատարողական հիմնարկի պետը ջայլամի կեցվածք է ընդունել ու իրեն վեր է դասում օրենքից

Ինչպես տեղեկանում ենք Լիլիթ Գրիգորյանի Ֆեյսբուքի էջից

«Օրենքից և ՀՀ ԱՆ Քրակատարողական ծառայության պետ գեներալ Ս․Ատոմյանից իրեն վեր դասող ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի պետ Ա․Արզումանյանը․

Վերջին շրջանում մամուլում հաճախակի է հայտնվում ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի պետ Ա․Արզումանյանի անունը, որի կարիերան ներկա համակարգում ապահովում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ս․Ատոմյանը։ Բայց արի ու տես, որ Ատոմյանի կարգադրությունները նույնպես չի ցանկանում կատարել Ա․Արզումանյանը։

Մարտ ամսին ՔԿ հիմնարկներ շրջագայելու ժամնակ, կոչումով Գեներալ Ս․Ատոմյանը ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում օրենսդրական կարգավորումննների կիրառման շուրջ դատապարտյալներին տվել է մի շարք խոստումններ, դատապարտյալների, իր երթակաների և տեղակալների ներկայությամբ հանձնարարել է հիմնարկի պետ Ա․Արզումանյանին լուծել բարցրաձայնված խնդիրները և չբարդացնել դատապարտյալների, նրանց այցելած հարազատների վիճակը, կարգի բերել դատապարտյալների  կեցության պայմանները:

Գեներալի առջև պարտավորություն ստանձնած պետը, ոչ միայն հրաժարվում է կատարել Գեներալի տված խոստումը և իր ստանձնած պարտավորությունը, այլ կամայականորեն է կիրառում օրենսդրական պահանջները, տանելով պատժողական, իրավիճակը լարելու, իրավիճակը էլ ավելին բարդացնելու և դատապարտյալնների վիճակը ծանրացնելու ուղղությամբ։

Հիվանդանոցից հիմնարկ տեղափոխվող դատապարտյալներին օրենքի խախտմամբ պարտադրաբար տեղափոխում են կարանտինային ռեժիմի, դատապարտյալները ստիպված  անց են կենում 14 օրյա կարանտին, 7 օրվա փոխարեն, կարանտինում բացակայում են կեցության տարրական պայմանները, ամբողջությամբ հակասանիտարական վիճակի մեջ, առանց լոգանք ընդունելու, անմարդկային պայմաններում դատապարտյալները ստիպված ապրում են հակահիգիենիկ վիճակում։

Ինչպես վերջերս է տեղի ունեցել, հիվանդանոցից  հիմնարկ տեղափոխված, հիվանդ դատապարտյալին հրամայել է  պահել կարատինային պայմաններում։ Հիվանդին հիմնարկի բնակելի գոտի տեղափոխելու համար հիմնարկի պետը պայման է դրել մյուս դատապարտյալների առջև, որ մինչև մեկ բնակելի կացարանից 15 դատապարտյալները իրենց իրերը մեկ այլ բնակելի կացարան չտեղափոխեն և չգնան այդ կացարանում բնակվելու, իրենց բախտակից հիվանդ դատապարտյալին կարանտինային  պայմաններից հիմնարկի բնակելի գոտի չի տեղափոխելու։

Դատապարտյալները ստիպված մինչև գիշերվա ժամը 23։00-ի սահմանները  չարչարվել են, որ հիմնարկի պետը հիվանդ դատապարտյալին հանի կարանտինային պայմաններից, սա ուղղակի դատապարտյալներին խոշտանգման հստակ օրինակներից մեկն է, որը ներկայացվում է։

Պատժողական և խոշտանգելու ուղղություն տանելով, առիթը բաց չի թողնում առողջական խնդիրներ ունեցող, խրոնիկական հիվանդություններ ունեցող դատապարտյալներին տույժի ենթարկելու և պատժախուց տեղափոխելու համար։ Վերջերս շաքարային դիաբեթ և այլ խրոնիկական հիվանդություն ունեցող դատապարտյալին տեղափոխել է պատժախուց։ Պատժախցեր ասվածը էլ ավելի անմարդկային պայմաններ են, որի մասին ավելորդ է նույնիսկ խոսելը։

Դատապարտյալները կարանտինային պայմաններից հիմնարկի բնակելի գոտի տեղափոխվելուց հետո հիմնականում չեն ստանում անհրաժեշտ ներքնակները, բարձը, ծածկոցը։ Կան դատապարտյալներ,  որ  10 ամսից ավելի նույնիսկ սավան և բարձի երես չեն ստացել։

Արզումանյանի անմիջական միջամտությամբ  հիմնարկի գլխավոր բժիշկն ազատվել է աշխատանքից, գրեթե 3 ամիս է՝ հիմնարկը չունի գլխավոր բժիշկ, գրեթե ամբողջությամբ անտեսված են դատապարտյալների առողջական խնդիրների հարցերը, պետպատվեր ստանալու և համապատասխան պոլիկլինիկա տեղափոխելու, բուժելու հարցը անհնարին է դարձել, գլխավոր բժիշկի բացակայության պատճառով։

Արզումանյանը դատապարտյալներին պատժողական գործողությունները աստիճանաբար տեղափոխում է նրանց հանձնուք բերող հարազատների ուղղությամբ, որի պատճառով հանձնուք բերողները՝ ստիպված 200 մետր ամբողջ հանձնուքը ձեռքով մոտեցնում են հանձնուքի ընդունման կետ, քանի որ հանձնուք բերողներին պետը արգելել է մեքենայով մտնեն հիմնարկի տարածք և հանձնուքը դատարկելուց հետո դուրս գալ։ Այս հարցը Գեներալի կարգադրությամբ նույնպես պետք է լուծված լիներ, բայց Արզումանյանը չի ցանկանում և առհասարակ հրաժարվում է կատարել գեներալի այդ խոստումը նույնպես։

Դատապարտյալները, հատկապես՝ հիվանդ դատապարտյալները, ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում դիմել օրինական ծայրահեղ միջոցների իրենց խախտված իրավունքների վերականգման և պաշտպանության համար․․․ Այս պահին կա հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ։

Արզումանյանի կամայականությունները, իրեն օրենքից և վերադասից  վեր դասելու հանգամանքը լարվածություն է առաջացրել դատապարտյալների և աշխատակիցների միջև։ Աշխատակիցները օրենքի պահպանմամբ խոստանում են կատարել մի գործողություն, հետագայում բախվելով պետի կողմից ստեղծված անօրինական պատնեշին, կատարում են լռիվ հակառակ գործողություններ։

Դատապարտյալները դիմել են տարբեր հարցը կարգավորող մարմինների, ակնկալելով խնդրի լուծում, այդ խնդրի լուծումը ուշանալու պարագայում պատրաստվում են դիմել օրինական այլ ծայրահեղ  միջոցների․․․»

Նմանատիպ նյութեր