211652_close_icon
views-count1147 դիտում article-date 11:05 04-07-2023

Ադրբեջանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կասպից ծովի ադրբեջանական ափին hուլիսի 4-ին 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության փոխանցմամբ' երկրաշարժը գրանցվել է Ադրբեջանի ժամանակով 00:01-ին։ Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք, իսկ աղբյուրը՝ 20 կմ խորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Գուբա, Խաչմազ, Սիյազան, Սումգայիթ և Բաքու քաղաքներում, ինչպես նաև Աբշերոնի թերակղզու հարակից տարածքներում։

Ադրբեջանի ՆԳՆ-ն նշում է, որ ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություն չի ստացել։

Նմանատիպ նյութեր