1063 դիտում
12:07 06-07-2023
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է Ինչպես տեղյակ եք հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից:
«Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները, որովհետեւ Լաչինի միջանցքը շրջափակված է ամբողջապես: ԼՂ-ին բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են Ադրբեջանի կողմից:
Միաժամանակ տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության եւ քարոզչության շարունակական սրում հատկապես ԼՂ-ի ուղղությամբ: Չեն դադարում Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները: Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ Հայաստանը ԼՂ-ում զինվոր չունի:
Արձանագրում եմ եւս մեկ անգամ՝ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա: ԼՂ-ում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության եւ գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման եւ ցեղասպանության ենթարկելն է: Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում ԼՂ-ում»,- հայտարարեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1450 դիտում
15:12 10-11-2022
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ․ Փաշինյան
910 դիտում
14:02 14-08-2023
Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի․ ՊՆ
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»