211652_close_icon
views-count1021 դիտում article-date 17:33 10-07-2023

Կուլեբան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն համաձայնել է Ուկրաինային իր կազմ ընդունել պարզեցված ընթացակարգով

ՆԱՏՕ-ի անդամ երկրները փոխհամաձայնության են եկել՝ վերացնելու Ուկրաինայի համար հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ճանապարհին Անդամակցության գործողությունների ծրագիրը (ԱԳԾ)։ Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 10-ին, Թվիթերում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ինտենսիվ բանակցություններից հետո փոխհամաձայնության են եկել  Ուկրաինայի անդամակցության ճանապարհին ԱԳԾ-ն վերացնելու վերաբերյալ: Ես ողջունում եմ այս երկար սպասված որոշումը, որը կրճատում է մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ»,- գրել է նա:

ԱԳԾ-ն ծրագիր է Դաշինքի կազմ նոր անդամներ ընդունելու համար: Այն սկսվել է 1999 թվականի ապրիլին և նախատեսված է օգնելու այն երկրներին, որոնք մտադիր են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Ծրագիրը նախատեսում է թեկնածու երկրներին արձագանքներ ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցության նախապատրաստման և Դաշինքի չափանիշներին համապատասխանելու հետ կապված իրենց գործողությունների վերաբերյալ բոլոր հիմնական ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, իրավական:

Նմանատիպ նյութեր