649 դիտում
17:58 10-07-2023
ՏԿԵ նախարարի տեղակալը Expertise France-ի ներկայացուցիչներին է ներկայացրել հանքարդյունաբերության ոլորտի հաջողությունները
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության տեխնիկական ծրագրերի օպերատոր Expertise France-ի ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում է ՏԿԵՆ-ը:
Պատվիրակության կազմում էին Expertise France-ի արդարադատության խորհրդական Աուրելիա Շաֆը, բնապահպանական արդարադատության փորձագետ Վինսենթ Դելբոսը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության տնտեսական և տեխնիկական համագործակցության կցորդ Ուիլյամ Բոգգիսը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի արդի վիճակը, գրանցած հաջողությունները, ռազմավարությունը և շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող ռիսկերի նվազմանը միտված աշխատանքները՝ կարևորելով այն հանգամանքը, որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում շրջակա միջավայրին հասցվող վնասի նվազման ուղղությամբ։
Կողմերը կարևորել են ոլորտի տարբեր ենթաճյուղերի գործունեության թափանցիկությունը, ինչը կնպաստի քաղաքացիների իրազեկվածությանը և կօգնի դիմակայել տարբեր մարտահրավերներին՝ բարձրացնելով պետության հանդեպ ունեցած վստահությունը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակելու ընթացիկ աշխատանքների մասին տեղեկատվություն, ինչը կնպաստի համագործակցության ավելի առարկայականացմանը։

Նմանատիպ նյութեր
925 դիտում
18:19 26-09-2024
ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում առկա իրավիճակը
811 դիտում
18:59 03-08-2023
ՏԿԵ նախարարի տեղակալը Նյու Յորքում մասնակցում է UN-GGIM 13-րդ նստաշրջանին
1090 դիտում
09:12 21-09-2023
4-տառանոց բառի մեջ 7 սխալ է անում․ ով է ՏԿԵ նախարարի տեղակալը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1000 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
931 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր