211652_close_icon
views-count928 դիտում article-date 18:19 26-09-2024

ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում առկա իրավիճակը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հարկաբյուջետային հարցերի վարչության ավագ տնտեսագետ Չարլզ Վելուտինիին, ԱՄՀ տեխնիկական աջակցության խորհրդատու Պարվինա Ռախիմովային։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ կա համագործակցության մեծ պոտենցիալ տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցերի շուրջ։ Սիմոնյանն այս կոնտեքստում կարևորել է նաև Հայաստանի համար միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը։

ԱՄՀ ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում տրանսպորտի ոլորտում առկա իրավիճակի, խնդիրների, էլեկտրոմոբիլների շահագործման, դրանց լիցքավորման հնարավորությունների, տաքսիների հարկման, երթուղային տրանսպորտի, միջմարզային մրցույթների անցկացման գործընթացների մասին։

Արմեն Սիմոնյանը ներկայացրել է ոլորտում առկա իրավիճակը, խոսել է էլեկտրոմոբիլների քանակի ներմուծման խթանմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականության, ԱՄՀ ներկայացուցիչներին հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր