1012 դիտում
19:37 10-07-2023
Արայիկ Հարությունյան, չե՞ք պատրաստվում «նամակ գրել» Նիկոլին․ Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայկական Ստեփանակերտն անվանել է «Խանքենդի», անձամբ ինձ համար սա նորություն չեր, հաշվի առնելով իմ վերաբերմունքը եվրոդեմոկրատական երկակի ստանդարտներին։ Ինչպես և սպասվում էր, եվրոպացի դիվանագետի խոսքերը հույզերի և նեգատիվ տարափ է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ բուն Արցախում։
Այս իրավիճակի հետ կապված՝ ուզում եմ մի քանի հարց ուղղել Արցախի իշխանություններին.
1. Եթե նիկոլըը պատրաստ է հենց Հայաստանի տարածքներ կոչել ադրբեջանական տեղանուններով (Էյվազլի և Չայզամի), ապա ի՞նչի Տոյվոն Արցախի Ստեփանակերտը քաղաքը չպետք է կոչի «Խանքենդի»։
2. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ քանի որ նիկոլը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ուրեմն Բերձորի միջանցքը Ադրբեջանի տարածքն է, և Բաքուն իրավունք ունի այդ միջանցքում անցակետ տեղադրել։
3. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ եթե «Ղարաբաղը Ադրբեջան է», իսկ Բաքուն թույլ չի տալիս հայերին զինված ուժեր ունենալ, ապա պետք է ցրել ԼՂՀ պաշտպանության բանակը։
4. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ եթե «Ղարաբաղը Ադրբեջան է», ապա Ստեփանակերտը պետք է կոչվի «Խանքենդի»։
5. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ եթե «Ղարաբաղը Ադրբեջան է», ապա ոչնչացվել է նաև «Արցախի իշխանություն» հասկացությունը, և բոլոր պետական պաշտոնյաները վերածվել են «էլիտար գերիների»։
Ուստի, նախքան Կլաարին կամ ԱՄՆ դեսպանին քննադատելը, Արցախի իշխանությունների ներկայացուցիչները պետք է գնահատեն անձամբ Նիկոլի այն գործողությունները, որոնք արևմտյան դիվանագետներին թույլ են տալիս Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։
Հ.Գ. Արայիկ Հարությունյան, չե՞ք պատրաստվում «նամակ գրել» Նիկոլին վերը հնչեցրած հարցերի վերաբերյալ»։

Նմանատիպ նյութեր
1609 դիտում
13:43 03-09-2020
Նիկոլին օգնած ու Նիկոլին հավատացողները Ռուսաստան գնալու բարոյական իրավունք չունեն․ Մենուա Հարությունյան
Այս բաժնից
979 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1255 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2536 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ