211652_close_icon
views-count8755 դիտում article-date 10:17 11-07-2023

Աղազարյանը ընտանեկան սկանդալի մեջ է հայտնվել. փոստատար կինը նախատել է նրան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու նախագիծ է ներկայացրել, ընտանեկան սկանդալի մեջ է հայտնվել:

Նա պաշտոնապես իր նախագծում գրել է (իսկ իրականում նրա փոխարեն ՔՊ խմբակցության փորձագետներն ու քարտուղարն Արթուր Հովհաննիսյանն են գրել), թե Թագուհի Թովմասյանը ԱԺ խորհրդի նիստերին չմասնակցելով խաթարել է ՄԻՊ հանձնաժողովի աշխատանքը: Չհաշված՝ Էդգար Ղազարյանի բերանը չի փակել եւ չի արգելել, որ ասի Նիկոլ Փաշինյանը ադրբեջանաթուրքական հեղափոխություն է արել: Ինչպես պիտի արգելեր, դա հարցի մյուս կողմն է:

Բանն այն է, որ Աղազարյանի կինը աշխատում է ԱԺ-ում փոստատար եւ ամենաշատը, որ լրագրողները հասցնում են տեսնել Աղազարյանի կնոջը, ԱԺ ՄԻՊ հանձնաժողով մուտք ու ելքն է: Այսինքն՝ ԱԺ ամենաակտիվ հանձնաժողովը իրականում Մարդու իրավունքների հանձնաժողովն է, որը աշխատում է 8:30-19:00 եւ Աղազարյանի կինն ամուսնուն նախատել է, թե ինչու ես սուտ բաներ գրել, լավ էլ աշխատում են Մարդու իրավունքների հանձնաժողովում, խայտառակ ես անում քեզ ու մեզ: Ես եմ տանում նամակները, ստորագրել տալիս:

Այսպիսով, Աղազարյանի տունը կռիվ է ընկել:

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու Հ․ Աղազարյանի տեսակետը այս կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր