211652_close_icon
views-count703 դիտում article-date 12:22 13-07-2023

2023-ի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտները գերակատարվել են 50 մլրդ դրամով. ֆինանսների նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում 10 մլրդ դրամով համալրեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նխագիծը, ասաց. «Որոշման նախագծի ըն¬դու¬նումը պայմա¬նավորված է 2023թ պետական բյուջեի առաջին կիսամյակի արդյունքներով հարկային եկամուտների գծով ծրագրային ցուցանիշից ավել հավաքագրմամբ, որը գերակատարվել է շուրջ 50 հազար դրամով:

Դրա արդյունքում 10 մլրդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ավելացման հաշվին համալրվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը»:

Նա հիշեցրեց, որ սրանից առաջ արդեն իսկ 10 որոշումներով պլանը ավելացվել էր շուրջ 7,5 մլրդ դրամով, որի հիմնական մասը, մոտ 6,5 մլրդ դրամը հատռկացվել է Լեռնային Ղարաբաղին:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս տարևվա առաջին կիսամկայում պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 49,9 մլրդ դրամով, որի արդյունքում որոշվել է 10 մլրդ դրամ տեղափոխել պահուստային ֆոնդ:

«Այստեղ կարող է հարց ծագել, թե ինչու ենք միայն 10 մլրդ դրամը տեղափոխում, ոչ ամբողջը: Այս պահին նման գործողության կարիքը չենք տեսնում: Այդ գումարը թող հաշիվներում մնա, հետագայում ըստ անհրաեշտության կտեսնենք նրանց օգտագործելու անհրաժեշտությունը»,-ասաց Փաշինյանը:

«Կիսամյակի տվյալով մենք 19 տոկոսով ավելի գումար է հավաքվել 2022 թվականի 1-ին կիսամյակի համեմատ. բացարձակ թվով՝ 176 մլրդ դրամի: Շատ կարևոր է նաև համեմատել 2018 թվականի 1-ին կիսամյակի հետ: Այս տարվա 1-ին կիսամյակին 2018 թվականի 1-ին կիսամյակի համեմատ մենք հավաքել ենք 531 մլրդ դրամով ավելի գումար, որը կազմում է 92.7 տոկոս»,- ընդգծեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր