211652_close_icon
views-count1797 դիտում article-date 09:16 05-03-2015

Տարվա սկզբի 2 ամիսներին բյուջեի եկամուտները թերակատարվել են 8 մլրդ դրամով. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ տնտեսությունում ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում բյուջեի հավաքագրման տեսանկյունից: Ըստ տեղեկությունների՝ այս տարվա առաջին երկու ամիսներին բյուջեի եկամուտները թերատարվել են մոտ 8 միլիարդ դրամով: Այս տարվա բյուջեն կատարելու համար պետեկամուտների կոմիտեն պետք է 5%-ով ավելի հարկ հավաքագրի, քան անցած տարի: Բայց այս տարի ոչ միայն չեն ապահովվում նախատեսված եկամուտները, այլ դրանք ավելի քիչ են, քան անցած տարի: Ամենաշատ թերակատարումը, արձանագրվում են Ավելացված արժեքի հարկի գծով: ՊԵԿ-ում հույս ունեն, որ բյուջեի եկամուտների նվազումը կկարողանան փոխհատուցել ԵՏՄ մաքսային միասնական հաշվեհամարից ստացվելիք գումարներով: Այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից գանձվող մաքսատուրքը ուղղվում է հենց այդ միասնական հաշվին, այնտեղից էլ դրա 1.13 տոկոսը ետ է վերադարձվում ՀՀ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ԵՏՄ երկրներ ներմուծման-ծավալները կտրուկ նվազել են, ինչը նշանակում է, որ նվազելու է նաև ՀՀ փոխանցվելիք գումարը: Արդեն տարվա սկզբից ի հայտ են եկել բյուջեի կատարման հետ կախված խնդիրներ, որոնք գնալով խորանալու միտում ունեն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր