595 դիտում
15:19 17-07-2023
Գրիգոր Մինասյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում լեհական փորձն ուսումնասիրելու հարցը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիի գլխավորած պատվիրակությանը. Հանդիպման ընթացքում Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և բարձր գնահատել հայ-լեհական համատեղ համագործակցությունը:
Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Լեհաստանի արդարադատության նախարարությունը նույնպես ոլորտի բարեփոխումների շեմին է և պատրաստակամ է աջակցելու նախարարությանը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումներն իրականացնելու համար:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են պրոբացիայի ոլորտում բարեփոխումները շարունակելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությունները: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ լեհական մասնավոր ընկերությունների հետ ունեցած համատեղ աշխատանքի համար, որի արդյունքում ներկայումս Հայաստանի դատական համակարգը կարողանում է կիրառել տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները:
Նախարարը կարևորել է Հակակոռուպցիոն եռաստիճան դատարանի գործունեությունը: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցություն սկսելու և լեհական փորձի ուսումնասիրման հարցերը:
Նախարար Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով արդարադատության ոլորտի բարեփոխումները, ընդգծել է միջազգային կառույցների՝ Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի ու ԳՐԵԿՈ-ի հետ իրականացվող համատեղ աշխատանքները, որի արդյունքում Հայաստանը 2023 թվականին դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր:
Նախարարն ու դեսպանը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր
2292 դիտում
17:04 20-09-2018
Արթուր Դավթյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի փորձն ու արդյունքները
1756 դիտում
23:54 25-12-2019
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ քննարկվել են հայ-լեհական համագործակցության ակտիվացման հնարավորությունները
1000 դիտում
22:36 03-03-2023
Գրիգոր Մինասյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է դատական եւ իրավական բարեփոխումների ընթացքը
Այս բաժնից
349 դիտում
12:49 21-10-2024
Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին
646 դիտում
11:27 21-10-2024
Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
1201 դիտում
11:03 21-10-2024
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին