211652_close_icon
views-count919 դիտում article-date 16:11 17-07-2023

Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել. ԱՀ Պետնախարարը բողոքի ցույցերի մասին

Արցախի հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հայատանում իրականացվող բողոքի ցույցերի մասին:

«Ողջունում եմ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած՝ համաժողովրդական շարժման մասնակիցների իրազեկման ակցիաները, դրանք պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ բոլորին հասու չի դառել Արցախում և դրա շուրջը ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող այս բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ:

Կանգնեք այդ պաատասխանատվությունը ստանձնած արցախցի մանուկների ու երիտասարդների կողքին: Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել, իսկ եթե դա ոմանց համար սկզբունքայնության հարց է, ապա խնդրում եմ զիջող եղեք, լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք»:

Նմանատիպ նյութեր