961 դիտում
12:55 19-07-2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Միրզոյանի՝ Վիեննայում Արցախի վերաբերյալ արած հայտարարություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ երեկ Վիեննայում Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակմանն ու դրա հետևանքով ստեղծված մարդասիրական աղետալի իրավիճակին։
Միրզոյանը, մասնավորապես, Վիեննայում հայտարարել էր, որ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն 7 ամսից ավել շարունակվող շրջափակումը»։
«Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին։ Դա տեղի է ունենում ի խախտումն միջազգային մարդասիրական նորմերի և ի հեճուկս միջազգային դերակատարների բազմաթիվ կոչերի, բանաձևերի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, Դատարանը վերահաստատեց հուլիսի 6-ի իր որոշմամբ», - ասել էր Միրզոյանը։
«Տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ) մասին հայտարարությունները «քաղաքական արկածախնդրություն են և շահարկում» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ) Հայաստանի կողմից։ Ադրբեջանի առաջարկած Աղդամ-Խանքենդի [Ակնա-Ստեփանակերտ - խմբ.] ճանապարհով բեռնափոխադրումների վերաբերյալ առարկությունն այս պնդումների «անհիմն» (չակերտները՝ SHAMSHYAN.com) լինելու օրինակ է», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ երեկ արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը՝ այս կերպ պատասխանելով Բաքվի՝ արցախահայության մարդասիրական կարիքները հոգալու նպատակով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու առաջարկին։

Նմանատիպ նյութեր
3140 դիտում
20:12 08-07-2020
Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը