211652_close_icon
views-count7046 դիտում article-date 23:36 21-07-2023

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ նախկին գլխավոր դատախազ

Ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունից ակնհայտ աջակցութուն հոդի Արցախի մեր քույրերին, եղբայրներին, որ իմանան՝ մենակ չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը մասնակցում էր բողոքի ակցիայի հաջակցություն Արցախի։

«Ես չեմ կարծում՝ ստեղծված իրավիճակը մեկ օրվա կամ մեկ գործողության կամ մեկ անգործության արդյուքն է։ Պատճառների մասին շատ կարելի է խոսել»,- ասաց Դավթյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին։

Ըստ նրա՝ խնդիրը չպետք է պատճառները վերլուծելը կամ քննադատական խոսք ասելը լինի։ «Մենք այսօր ուղղակի պետք է կանգնենք  և մեր համազգային հստակ դիրքորոշումն արտահայտենք։ Դիրքորոշում 1՝, որ ՀՀ-ում և Արցախում ապրող բնկաչությունը մեկ ազգ են, և բոլոր հարցերում լինելու են կողք կողքի։ Եվ դիրքորոշում 2-րդ՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր