211652_close_icon
views-count772 դիտում article-date 20:58 24-07-2023

Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

 Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության ամենօրյա տեղեկագրում։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է տեղեկագրում։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
 

Նմանատիպ նյութեր