211652_close_icon
views-count1078 դիտում article-date 23:21 30-03-2023

ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
«Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։

Ավելի վաղ ԱՀ ՆԳՆ-ն հայտնել էր՝ մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։

Նմանատիպ նյութեր