1054 դիտում
14:56 25-07-2023
ՄԱԿ ԱԽ դիմելը 1 ժամվա հարց է․ խնդիրն այն է, թե այդ դիմելու հարցում որոշում կընդունվի՞, թե՞ չի ընդունվի․ Փաշինյան
ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը մեր գործիքակազմի մեջ է և հասկանալիորեն մենք նաև այդ ուղղությամբ ենք աշխատանքներ տանում։
Այս մասին, ի պատասխան Tert.am-ի այն հարցին՝ հնարավոր է Հայաստանը դիմի ՄԱԿ ԱԽ՝ Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չկատարելու հարցով, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կապի մեջ ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ և ոչ մշտական անդամ հանդիսացող երկրների հետ, մենք գտնվում ենք քննարկումների փուլում։ ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում որևէ դժվարություն չկա, կարելի է ուղղակի մի ժամում դիմել ՄԱԿ-ի ԱԽ։
Խնդիրն այն է, թե այդ դիմելու հարցում որոշում կընդունվի, թե՞ չի ընդունվի և եթե ընդունվի, ապա ինչ որոշում կընդունվի։ Այնուամենայնիվ եկեք չմոռանանք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն Արդարադատության միջազգային դատարանի իմպլեմենտացիոն մարմինն է, բայց նաև չմոռանանք, որ դա քաղաքական մարմին է ու մանավանդ նման հարցով ԱԽ դիմելու քայլերը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի ու քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
2528 դիտում
15:58 20-07-2019
Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին դիմելը ճիշտ որոշում էր. Հայկ Ալումյան
1475 դիտում
13:20 11-10-2022
Բրյուսելում այսօր որոշում կընդունվի Հայաստան ուղարկվող քաղաքացիական առաքելության վերաբերյալ
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
937 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»