211652_close_icon
views-count1663 դիտում article-date 10:13 28-07-2023

Փաշինյանը մնաց առանց Համբարձումի խորհուրդների․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երկրի համար օրհասական այս օրերին ՀՀ կառավարությունում աշխատանքն ամենևին էլ արտակարգ ռեժիմով չի ընթանում: Ավելին՝ արձակուրդային տրամադրությունները գերիշխում են առկա մարտահրավերների վերաբերյալ մտահոգություններին:

Այսպիսով՝ արձակուրդ են մեկնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլք:

Սակայն այս շարքում ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանին արձակուրդ տալու որոշումը: Նրան տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս 24 օր տևողությամբ: Ըստ էության, հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 23-ը ներառյալ, Փաշինյանը կմնա առանց Համբարձումի խորհուրդների»:

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր