211652_close_icon
views-count748 դիտում article-date 12:20 01-08-2023

Արցախում առաջիկա օրերին հացի արտադրանքի ծավալը կկրճատվի

Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Նկատի ունենալով, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով՝ այդ պատճառով առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը:

Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր հաց չի լինելու, իրականությանը չեն համապատասխանում: Խնդրում ենք հատկապես այս օրերին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը»։

Նմանատիպ նյութեր