1759 դիտում
09:20 02-08-2023
Ձախողված ՔՊ-ական պատգամավորը լուռ ունեցվածք է դիզում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը ձախողել էր Ալավերդիում (նրա հայրենակիցներն իրեն չընտրեցին), վերադարձել է խորհրդարանական կյանք եւ լուռ ունեցվածք է դիզում։ Նա հիպոտեկով բնակարան է ձեռք բերել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆՔ» ՍՊԸ-ից, որի մայր գումարի մնացորդը հայտարարատու տարում կազմում է 17 մլն 597 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 995 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեվերջին ավելացել են՝ կազմելով 3 մլն 611 հազար դրամ, իսկ բանկային դրամական հաշիվները կազմել են 1 մլն 010 հազար դրամ։
Մարզում քաղաքական հաջողություն չգրանցած Մկրտչյանը ուժերը փորձել է՝ Ազգային Ժողովում պատգամավոր դառնալով։ Նա 2019 թվականին ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Mazda մակնիշի ավտոմեքենա։ Մկրտչյանի կինը՝ Կարինե Ազարյանը, 2021 թվականին ձեռք է բերել մեքենա՝ Hyundai մակնիշի։ Նրա բանկային հաշիվները կազմել են 377 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 900 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 5 մլն 771 հազար դրամ, որից 743 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, որտեղ դասախոսում է։
Կնոջ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել են 4 մլն 517 հազար դրամ Էրեբունի բժշկական կենտրոնից եւ 510 հազար դրամ՝ «ԼԵ ԼԱԲՈՂԱՏՈՒԱՂ ՍԵՂՎԻԵ ՍԱՍ ԸՆԿ» Հ/Մ-ից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 618 հազար դրամ։ Հիշեցնենք, որ նախկինում լրատվական դաշտում աշխատած Արեն Մկրտչյանը մինչ պատգամավոր դառնալը տուն չի ունեցել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1426 դիտում
07:50 17-11-2023
ՔՊ-ական պատգամավորը 2019 թվականին տուն է գնել. ինչ ունեցվածք ունի պատգամավորը. «Ժողովուրդ»
1900 դիտում
08:31 06-10-2023
Ինչ ունեցվածք ունի հակահայկական հայտարարություններով աչքի ընկնող ՔՊ-ական պատգամավորը. «Ժողովուրդ»
1384 դիտում
07:29 16-11-2023
ՔՊ-ական պատգամավորը հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել. ինչ ունեցվածք ունի Դանիելյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1771 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8868 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին
1522 դիտում
13:41 21-01-2025
Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, սա սուտ է. Հայկ Մարության