937 դիտում
09:40 03-08-2023
Մոսկվան աջակցում է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկին։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը,այս մասին Զախարովան ասել է նախօրեին կայացած իր ճեպազրույցի ժամանակ։
«Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին: Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է: Ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են շարունակել անհրաժեշտ օգնության ցուցաբերումը»,- ասել է նա:
Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում, ինչպես նաև ջանասիրաբար աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման ֆոնին։

Նմանատիպ նյութեր
1315 դիտում
18:32 09-11-2024
Մոսկվան կաջակցի Երևան-Բաքու բանակցությունների հաջող ավարտին՝ հիմնված եռակողմ հայատարարության վրա
1409 դիտում
15:05 24-03-2022
Պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին. ինչպես նշել է Սերժ Սարգսյանը` «մենք ֆաշիստ չենք». Փաշինյան
1003 դիտում
16:49 08-11-2023
Եվրահանձնաժողովը կողմ է Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին
Այս բաժնից
1027 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
943 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ
1081 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի