211652_close_icon
views-count1315 դիտում article-date 18:32 09-11-2024

Մոսկվան կաջակցի Երևան-Բաքու բանակցությունների հաջող ավարտին՝ հիմնված եռակողմ հայատարարության վրա

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ընդունման չորրորդ տարին, որով հնարավոր է դարձել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։

«Այնուհետև, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները մշակվել են 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններում:

Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որը կպահանջվի երկու բանակցող կողմերից»,- ասված է հաղորդագրության մեջ։
 

Նմանատիպ նյութեր