1168 դիտում
09:40 05-08-2023
Դավիթ Իշխանյանի շուրջ կոնսենսուս կա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախի ԱԺ-ն 2023 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ին, կգումարի ԱԺ արտահերթ նստաշրջան ԱՀ ԱԺ նախագահի ընտրության օրակարգով: Նշենք, որ ըստ այս պահի տեղեկությունների, խորհրդարանը նոր նախագահ կընտրի ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին։ Այստեղ հատկանշական է այն, որ 33 պատգամավոր ունեցող խորհրդարանում ընդամենը 3 հոգանոց խմբակցության անդամն է ընտրվելու ԱԺ նախագահի պաշտոնում։
Թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է, որ Իշխանյանի պարագայում հաշվի է առնվել քաղաքական կոնսենսուսը, քանի որ նա միակ թեկնածուն է եղել, որի նկատմամբ և՛ գործող իշխանության, և՛ քաղաքական դաշտի մյուս դերակատարների, այդ թվում՝ նախկին նախագահների կողմից դրական վերաբերմունք է եղել։ Ի դեպ, բացի նշված հանգամանքից, այս քայլը նաև որոշակի քաղաքական վերադասավորում է իրենից ներկայացնում, քանի որ, ըստ էության, իշխանությունը երկրի երկրորդ պաշտոնը զիջում է քաղաքական ընդդիմությանը։ Այստեղ շատ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Արցախի Սահմանադրության համաձայն, նախագահի հնարավոր հրաժարականի կամ իր գործառույթների իրականացման անհնարինության դեպքում նախագահի պաշտոնակատար է դառնում հենց ԱԺ նախագահը։
Հավելենք, որ հայաստանյան իշխանությունների՝ Արցախն իրենցից վանելու գործընթացի պայմաններում Արցախի խորհրդարանի անելիքներն էականորեն մեծացել են, և, ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, փորձ է արվելու Իշխանյանի միջոցով նաև Սփյուռքի կառույցներն ակտիվացնել։ Արցախից թերթին հայտնում են, որ ԱԺ նախագահի պաշտոնում Իշխանյանն ավելի ներկայանալի և ընկալելի կերպար է ինչպես ներսի, այնպես էլ դրսի համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1009 դիտում
08:45 08-08-2023
ՀՅԴ-ում ոչ միանշանակ է ընդունվել Դավիթ Իշխանյանի առաջադրումը. «Ժողովուրդ»
859 դիտում
10:35 15-06-2019
Կոնսենսուս՝ առանց մանիպուլյացիաների․ «ոսկե միջինի» անհրաժեշտությունը. «Փաստ»
2256 դիտում
09:02 18-12-2020
Նախագահ Արմեն Սարգսյանի շուրջ կոնսենսուս չկա. հակասություններ՝ 17-ի ներսում. «Ժամանակ»
Այս բաժնից
961 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1237 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2521 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ